Եվրամիությունը կոչով դիմել է զինված խմբին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրամիությունը կոչով դիմել է զինված խմբին, ովքեր Երևանում պատանդ են պահում բժիշկներին: Այս մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարության մեջ:

«Հայաստանի մայրաքաղաք Երևանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները՝ կապված ոստիկանների պատանդառության հետ, մտահոգություն են առաջացնում: Մենք կոչ են անում անհապաղ ազատ արձակել պատանդ վերցված բուժաշխատողներին»,-ասվում է հայտարարության մեջ:

«Քաղաքական փոփոխությունների հասնելու համար ուժի և բռնության կիրառումն անընդունելի են: Կոնֆլիկտները պետք է լուծվեն քաղաքական երկխոսության ճանապարհով, ժողովրդավարության, օրենքի գերակայության և հիմնարար ազատությունների հարգմամբ»,-հայտարարության մեջ ԵՄ-ն դիմում է ցուցարարներին և ՀՀ իշխանություններին:




Լրահոս