Սյունիքի մարզի Սպանդարյան գյուղում գյուղացիները փակել են Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհը, որի հետեւանքով մի քանի հարյուր մետր մեքենաների շարասյուն է գոյացել: Այս մասին հայտնում է ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Մելիքյանը:
Նա նշում է, որ ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքում հրազենային վիրավորում ստացած Սեդրակ Նազարյանը Սպանդարյան գյուղից է, իսկ գյուղացիներն ի նշան բողոքի են փակել ճանապարհը: Տարածքում պետավտոտեսուչներն են փորձում խնդիրը կարգավորել։
Մանրամասները` տեսանյութում