Ի՞նչն է եղել իրավաբանի ինքնասպանության պատճառը. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն ArmLur.am-ը հայտնել է, Վանաձորում այսօր ինքնասպան է եղել հարկային տեսչության իրավաբան Ա.Կարապետյանը: Առավոտյան  տեղեկացրել էինք, որ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հարեւանությամբ գտնվող կամրջի տակ հայտնաբերվել էր 43-ամյա Ա.Կարապետյանի մարմինը, ով նախնական տեղեկություններով` իրեն ցած էր նետել կամրջից: ArmLur.am-ը Վանաձորում պտտվեղ լուրերից տեղեկացավ, որ Կարապետյանն ամուսնացած էր, ուներ երկու անչափահաս երեխա:

Նա 2015թ. հունավար-փետրվար ամիսներին եղել է Զարգացման հայկական բանկի Վանաձորի մասնաճյուղի կառավարիչը: Այնուհետև մոտ երկու ամիս աշխատելուց հետո ազատվել է, ապա ընդուվել Վանաձորի հարկային տեսչություն` որպես իրավաբան:

Շրջանառվող լուրերը վկայում են նաև այն մասին, որ Կարապետյանը ինքնասպանության է դիմել ֆինանսական մեծ պարտքեր կուտակելու պատճառով:

Նշենք, որ Կարապետյանը վերջին երկու տաիներին գործազուրկ է եղել, ինչի հետևանքով էլ կուտակել է բավականին մեծ պարտքեր: Վանաձորում շրջանառվում են լուրեր այն մասին, որ ինքնասպանության փորձ նա նախկինում էլի է կատարել:

Հիշեցնենք, որ կատարվածի հանգամանքները պարզվում են:

Լիդա Եղիազարյան




Լրահոս