Ինչն է եղել Գյումրիում գազալցակայանի պայթյունի պատճառը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 5-ին, ժամը 12.51-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ախուրյանի խճուղու թիվ 1/1 հասցեում՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն:

Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Գարեգին առաջին փողոցի թիվ 117/2 հասցեում՝ «Էքսպրես Գազ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում, «Nissan Presage» մակնիշի 34 ZN 309 պետհամարանիշով ավտոմեքենայի (վարորդ՝ 1974 թ. ծնված Ա. Մ.) գազի լիցքավորման ժամանակ տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման, ինչի հետևանքով վնասվել են «Nissan» մակնիշի 34 ZN 309 պետհամարանիշով ավտոմեքենան՝ ամբողջությամբ, հարակից գտնվող Nissan Primer մակնիշի 34 AU 351 (վարորդ՝ 1999 թ. ծնված Ա. Գ.) և Mercedes C180 մակնիշի 35 AT 642 պետհամարանիշներով (վարորդ՝ 1967 թ. ծնված Գ. Կ.) ավտոմեքենաները և գազալցակայանի թիթեղյա ծածկը (20 քմ):

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Գյումրի քաղաքի Ս. Գրիգորյան փողոցի տներից մեկի բնակիչ՝ 1960 թ. ծնված Ա. Հ.-ը և գազալցակայանի աշխատակից՝ 1987 թ. ծնված Ա. Մ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները Ա. Հ.-ի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր, իսկ Ա. Մ.-ինը՝ միջին ծանրության:

Գյումրիի ԲԿ-ից ArmLur.am-ին հայտնեցին, որ իրենց մոտ տեղափոխված երկու տուժածների մոտ գրանցվել է դրական տեղաշարժ:

5681

5682




Լրահոս