Ի՞նչն է եղել ԱԱԾ աշխատակցի ինքնասպանության պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ` օգոստոսի 7-ին, Երևանի իր բնակարանում ինքասպան է եղել 36-ամյա Խաչատուր Ղահրամանյանը, ով ԱԱԾ աշխատակից էր:

ArmLur.am-ի թղթակցին Ղահրամանյանի հարազատները վստահեցրին, որ կատարվածն աշխատանքային գործունեության հետ որևէ կապ չունի: Նրանց խոսքով, ըստ նախնական վարկածի, ԱԱԾ աշխատակցին նման քայլի կարող էին դրդել սոցիալական խնդիրները:

Ըստ երևույթին` Խաչատուր Ղահրամանյանը պարտքեր է ունեցել կուտակած, ինչն էլ նրան դրդել է նման քայլի դիմել:

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության կրտսեր տեսուչ Խ.Ղահրամանյանի մահվան հանգամանքները:

Նախնական քննության տվյալներով՝ 1980 թվականին ծնված Խ.Ղահրամանյանը  2016 թվականի օգոստոսի 7-ին՝ ժամը 21։00-ի  սահմաններում, ինքնասպանություն է գործել Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող բնակարանում։ Վերջինիս դիակը հայտնաբերել է մայրը՝ պարանով կախված հյուրասենյակի բնակարանի մեկ այլ սենյակ տանող դռնից։

Դեպքի առթիվ Երևանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Քրեական գործով էական նշանակություն  ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Խ.Ղահրամանյանի ինքնասպանության պատճառները պարզելու ուղղությամբ։




Լրահոս