ՀՀ գյուղատնտեսության նախարարության խորհրդակցությունների սենյակում տեղի ունեցավ ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվեցին պտուղ-բանջարեղենի մթերումների և արտահանումների ընթացիկ արդյունքները:
Փոխնախարարի փոխանցմամբ` հանրապետության բոլոր մշակաբույսերի բերքահավաքը սկսվել է: «Նախարարը մի քանի խորհրդակցություն է անցկացրել, որոնց ընթացքում բարձրացված հիմնական խնդիրները, կարելի ասել, լուծվել են: Օգոստոսի 1-ից սկսել է լոլիկի մթերումը: Իսկ ծիրանի արտահանման գործընթացը մինչև այսօր իրացվում է: Երկրները հիմնականում Ռուսաստան, Վրաստան, Բելառուս և Արաբական միացյալ Էմիրություններ են: Տոնավաճառները գործում են Կասյան փողոցում նաև կենտրոն վարչական շրջանում: Շաբաթ առ շաբաթ մարդկանց հոսքը շատանում է, և վայրի ավելացման հետ, եթե լինեն խնդիրներ, մենք պատրաստ ենք համագործակցել քաղաքապետարանի հետ»,- նշեց Ռոբերտ Մակարյանը:
Բանախոսի փոխանցմամբ` խաղողի մթերման սեզոնին դեռ մեկ ամիս կա, և գինը որոշելուն դեռ վաղ է: «Գյուղացիների կողմից հիմնական խնդիրը, որը բարձրացվել է, վարկերն են: Նշենք, որ դրանց հետ կապված տարվում են անհատական աշխատանքներ»,- ավելացրեց նա: