30 հազար ոստիկան ունեցող երկրում դժվար է քաղաքացիական պատերազմ պատկերացնել. Արմեն Գրիգորյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը ակտիվ դեր է ստանձնել ԼՂՀ խնդրի կարգավորման հարցում, և այն պայմանավորվածությունների մասին, որ խոսում են,  միանշանակ Կազանյան փաստաթղթին է վերաբերվում: ArmLur.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Գրիգորյանը:

Ըստ Գրիգորյանի քաղաքացիական պատերազմի առաջ կանգնելու վտանգ չկա, քանի որ այստեղ պետական համակարգն ամեն ինչ վերահսկում է. «Ժողովուրդը թե Հայաստանում, թե Արցախում դեմ է հողեր հանձնելուն, և եթե իշխանությունը որոշի դա իրականություն դարձնել, ապա ոչ մի լավ բանի դա չի հանգեցնի: Քաղաքացիական պատերազմ էլ չի լինի, քանի որ նման ուժեղ բանակ և 30 հազար ոստիկան ունեցող երկրում դժվար է նման բան պատկերացնել, հնարավոր են ճգնաժամեր, որոնք կհաղթահարվեն»:

Մանրամասները՝  ArmLur.am-ի տեսանյութում:

Լիլիթ Շաբոյան, Արփինե Թովմասյան




Լրահոս