Անկեղծ ցանկանում ենք վերականգնել Թուրքիայի հետ հարաբերությունները. Պուտին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական կողմն անկեղծ ցանկանում է վերականգնել Թուրքիայի հետ հարաբերությունները: Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Մենք անկեղծ ձգտում ենք վերականգնել Թուրքիայի հետ բազմակողմանի հարաբերությունները: Մի երկիր, որի հետ մենք տարիներ շարունակ համագործակցության և փոխգործակցության ունիկալ հարաբերություններ ենք ունեցել»,- ասել է Պուտինը:

Պուտինը, մասնավորապես, նշել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը հաստատեց հարաբերությունների վերականգնման հարցով աշխատանքներ անցկացնելու տրամադրվածությունը:




Լրահոս