![](https://armlur.am/wp-content/uploads/2016/08/unnamed-23.jpg)
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պատվիրակությանը՝ կառույցի ղեկավար Արմեն Երիցյանի գլխավորությամբ:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների միջեւ կապերի հետագա խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր: