Իրանական «Համադան» օդանավակայանից մեկնած ռուսական Սու-34 ինքնաթիռներն ավիահարվածներ են հասցրել սիրիական Դեյր-էզ-Զորում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերի ուղղությամբ: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«2016թ. օգոստոսի 17-ին Սու-34 ռմբակոծիչները Համադանից ավիահարվածներ են հասցրել ահաբեկչական խմբավորման դիրքերի ուղղությամբ: Ինքնաթիռները մաքսիմալ մարտական ծանրաբեռնվածության բեկորաֆուգասային ռումբեր են արձակել»,-ասվում է ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Ավիահարվածների ընթացքում ոչնչացվել են գրոհայինների հրամանատարական կետերն ու խոշոր ճամբարները: