Վարուժան Ավետիսյանը կշարունակի մնալ կալանքի տակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժել է «Սասնա ծռեր» խմբավորման կալանավորված անդամ Վարուժան Ավետիսյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպան Մուշեղ Շուշանյանը: Նա նշեց, որ Ավետիսյանը բողոքի քննությանը ներկա չի գտնվել:

Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել նաև  խմբի անդամ Թորոս Թորոսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշումը: Այս մասին էլ տեղեկացրեց Թորոսյանի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը:




Լրահոս