Ինչպես արդեն ArmLur.am-ը հայտնել էր, Լոռու մարզում հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի հայրենի Դսեղ գյուղում` իր թանգարանի տարածքում, ծառահատումներ են կատարվել:
ArmLur.am-ն այս առնչությամբ զրուցեց ՀՀ մշակույթի նախարարության լրատվության բաժնի աշխատակցիցներից մեկի հետ` հասկանալու համար արդյոք իրենց իմացությամբ է եղել ծառահատման սպանդը, թե ոչ: Վերջինս մեզ հետ զրույցում հաստատեց, որ Թումանյանի թանգարանի տարածքում ծառահատումների մասին տեղյակ է եղել ՀՀ մշակույթի նախարարությունը:
Հիշեցնենք, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասով (Ծառերի, թփերի եւ բուսածածկի ապօրինի հատումը): Կատարվում է նախաքննություն:
Իսկ մեր այն հարցին, որ քրեական գործ է հարուցվել ապօրինի ծառահատման հետ կապված, ինչ կպարզաբանեք, նրանք ասեցին, որ չեն կարող պատասխանել, այդ հարցով պետք է դիմել ուրիշին: