ԱՄՆ-ում գործող մի շարք կազմակերպություններ ստեղծել են փաստահավաք խումբ «Սասնա ծռեր- Բացահայտում» անվամբ, որի նպատակն է նյութեր հավաքել և անուն առ անուն ներկայացնել այն անձանց, ովքեր բացահայտ ահաբեկչություն են իրականացնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ:
Նրանց հայտարարության մեջ նշվում է, որ բոլոր այդ անձանց վերաբերյալ կկազմվեն քրեական գործեր միջազգային հանցագործություններ կատարելու մեղադրանքով /ՄԱԿ-ի «Մարդու իրավունքների համընդանուր դեկլարացիայով սահմանված ՛՛ հնարավոր բոլոր իրավունքները խախտելու համար»:
Նշվում է, որ այդ բոլոր ցուցակները և նյութերը կներկայացվեն ԱՄՆ պետական դեպարտամենտ՝ Միջազգային Քրեական Դատարան դիմելու միջնորդություն ներկայացնելու համար և ԱՄՆ կողմից այդ անձանց նկատմամբ անհատական պատժամիջոցներ սահմանելու համար:
Նախաձեռնող խումբը դիմում է նաև բոլոր քաղաքացիներին և կազմակերպություններին, հատկապես Հայաստանում գործող, որոնք կարող են տեղեկություններ տրամադրել` միաժամանակ նշելով, որ անձի գաղտնիությունը երաշխավորվելու է: