Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը մշտապես շփումների մեջ է կուսակցության և իր ընտրողների հետ, և շատ հնարավոր է, որ ինքն անցնի այլ պատասխանատու աշխատանքի: Այդուհանդերձ, սպասվող քաղաքապետի ընտրություններին առաջադրվելու ցանկություն Արսեն Աբրահամյանն ունի: ArmLur.am-ի հետ զրույցում քաղաքապետը հայտնեց, որ ավելի հստակ կարող է պատասխանել, երբ գա առաջադրման ժամանակը:
«Չառաջադրվելու պատճառ չունեմ, բայց եթե առաջանա այդ պատճառը, և եթե հնարավորություն ունենամ օգտակար լինել մարդկանց այլ պաշտոնում, ես պատրաստ եմ ստանձնելու դա»,- նշեց նա:
Այն դիտարկմանը, թե հնարավո՞ր է թեկնածությունը չառաջադրելու պատճառը մյուս թեկնածուի` պատգամավոր Մուշեղ Պետոյանի առաջադրվելն է, Աբրահամյանը պատասխանեց. «Առաջադրվելու մտադրություն բազմաթիվ մարդիկ են հայտնել: Մեր հարաբերություններն աշխատանքային են, նա իր պատգամավորական աշխատանքն է կատարում, ես` իմ քաղաքապետի»:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Նարեկ Սարգսյան