Դեռևս 2013 թվականի սեպտեմբերի 3-ին Հայաստանն անդամակցեց ԵԱՏՄ-ին, ինչը բուռն քննարկումների առիթ էր դարձել. հայկական կողմը մի քանի անգամ նշել է, որ այդ միությանն անդամակցումը ավելի շուտ ՀՀ անվտանգության համար էր, քան տնտեսության:
ArmLur.am-ը քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ զրուցեց այս թեմայի շուրջ՝ հասկանալու համար ինչ տվեցին այս երեք տարիները ՀՀ-ին և ինչից զրկեցին նրան.
-Պարո՛ն Շիրինյան, անդամակցելուց երեք տարի անց, ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի իշխանությունների այս քայլը:
Հայաստանին հաջողվեց խուսափել Ուկրաինայի ճակատագրին արժանանալու վտանգից. ՀՀ-ն չոչնչացավ ռուսական տանկերից, ով որ ոռնոց է դնում, ուրեմն դիտավորյալ է անում, քանի որ կարող էինք առաջինը մենք ոչնչանալ, ինչպես Դոնեցկն ու Լուգանսկը:
Ես առաջին օրվանից գտել եմ, որ ճիշտ է ու հիմա էլ մնում այդ կարծքիքին, իսկ եթե տնտեսական հաջողություն չկա, ապա դա պետք է ոչ թե կապել անդամակցության հետ, այլ առաջին հերթին դա կապ ունի Հայաստանի օլիգարխիկ տնտեսական վիճակի հետ և սնանկ ռազմաքաղաքական ղեկավարության:
-Այդ դեպքում ինչպե՞ս կարող ենք դուրս գալ այս իրավիճակից:
Առաջին հերթին պետք է, որ իշխանություններն ունենան կամք և խելք, որպեսզի իրականանցնեն կոմպլեմենտար քաղաքականություն, այդ պարագայում չեն մտնի ուրիշի թևի տակ և ոչ ոք նրանց չի շահագործի:
-Արդյո՞ք այս որոշումը խանգարեց ՀՀ-ին արևմուտքի հետ համագործակցել:
ԵԱՏՄ-ին անդամակցելը բնավ չի խանգարում մեր երկրին, որպեսզի արևմուտքի հետ լայն հարաբերություններ ունենան, բայց հարց է ինչ ունենք տալու, իսկ քանի որ տնտեսություն չունենք, ոչինչ էլ չենք կարող տալ, եղածն էլ մրցունակ չէ:
Լիլիթ Շաբոյան