Ֆեդերացիաների տարաձայնություն Դանիա – Հայաստան խաղից առաջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի՝ Դանիա – Հայաստան հանդիպումից առաջ տարաձայնություններ են առաջացել ֆուտբոլի ֆեդերացիաների միջեւ,- տեղեկացնում է Bt.dk-ը:

Դանիայի ֆուտբոլի ֆեդերացիան խնդրել է, որպեսզի մերոնք հանդես գան կապույտ կիսավարտիքներով, սակայն հայկական կողմը մերժել է դա: Բանն այն է, որ Դանիայի հավաքականի նոր խաղաշապիկի կիսավարտիքը սպիտակ է, իսկ մեր ընտրանու արտագնա մարզահագուստը նույնպես սպիտակ է: Այսպիսով, եթե այդ հարցը չլուծվի, ապա դանիացները ստիպված կլինեն փոխել կիսավարտիքները:

Դանիա – Հայաստան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 4-ին՝ Երեւանի ժամանակով 20:00-ին:




Լրահոս