Արտակ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խանդի շարժառիթով և ամուսնական անհավատարմության պատճառով իր մոտ եղած որսորդական դանակով 16 հարված է հասցրել իր նախկին կնոջ մարմնի տարբեր մասերին և սպանել նրան:
Հետագայում դատարանում ցուցմունք տալիս Առաքելյանը նշել է, որ կինը սեռական կապի մեջ է եղել ազգությամբ թուրք տղամարդու հետ և նրա հետ Հայաստանում գտնվելու ժամանակ շփվել է «skype»-ի միջոցով:
Ինքախոստովական ցուցմունքից հետո դատարանը, ուսումնասիրելով փաստերը, որոշել է մեղավոր ճանաչել Առաքելյանին` դատապարտելով նրան 11 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: