Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 5-րդ տուրում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ 1:3 հաշվով պարտվեց «Արարատին»: Հանդիպումից հետո գործող չեմպիոնի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը խոսեց խնդիրների մասին:
– Ինչո՞ւ այսպես ստացվեց:
– Վատ խաղացինք, պարտվեցինք. ֆուտբոլ է:
– Պատճառնե՞րը:
– Վատ էր պաշտպանությունում: Դանդաղ էինք գործում: 5-րդ խաղում 6 գոլ ենք բաց թողել… պետք է փոփոխություններ անենք: Հենց արագ ֆուտբոլիստներ են մրցակցի կազմում լինում, խնդիրներ ենք ունենում: Ընդհանուր առմամբ, տիրում էինք գնդակին, մրցակիցը, երբ բարձրից էր խաղում, խնդիրներ էին առաջանում: Պետք է հետագայում ավելի ճիշտ համագործակցության հասնենք պաշտպանությունում: Ողբերգություն չի. առջևում դեռ 5 շրջան կա: Եթե նման կերպ խաղանք, խնդիր կունենանք: Չի լինի հանգիստ հարցեր լուծել: Մարդիկ մտածում են չեմպիոն են… հոգենանական գործոն էր, բոլոր թիմերը հավասար են:
– Համաձա՞յն եք, որ կիսապաշտպանները կոմպակտ չէին գործում:
– Չէ, նորմալ էր կիսապաշտպանության խաղը: Առաջին խաղակեսում 1-2 խաղացողներ դուրս էին մնում. դա ավելի շատ պաշտպանության խնդիրն էր:
– Միհրան Մանասյանի բացակայությունն ինչո՞վ է պայմանավորված:
– Վնասվածք է ստացել. մեջքի խնդիր է:
– Կասպարովի մեղքը կա՞ր ընդունած գոլերում:
– Պաշտպանություն ասելով՝ հաշվի եմ առնում նաև դարպասապահին: Պաշտպանության այսպիսի խաղով կարող էր նման գոլեր ընդունել նաև Բեգլարյանը:
Աղբյուրը` Armsport.am