Իջեւան քաղաքի ֆուտբոլասերները ցանկանում են դիտել ֆուտբոլի Իսպանիայի առաջնության խաղերը: Նախկինում նրանք այդ հանդիպումներին հետեւում էին մարզային «Տավուշ» հ/ը եթերում, որը վերահեռարձակում էր «ԱՏՎ» հ/ը ծրագրերը: Հիմա «Տավուշ» հ/ը վերահեռարձակում է «Արարատ» հ/ը հաղորդումները: Այդ հեռուստաընկերությունը ֆուտբոլի Իսպանիայի կամ այլ երկրի առաջնության խաղեր չի ցուցադրում:
Դիմեցինք «Տավուշ» հ/ը տնօրեն Ժան Գալստյանին՝ պարզելու, թե ինչումն է խնդիրը: Նա ասաց, որ իրենք «ԱՏՎ» հ/ը տնօրենի հետ խնդիրներ են ունեցել, վերջինս արգելել էր ժամը 18-ից հետո այդ հեռուստաընկերության հաղորդումների արանքում տեղական բնույթի հայտարարություն զետեղել, իրենք էլ դադարեցրել են նշված հեռուստաընկերության ծրագրերի վերահեռարձակումը եւ ցուցադրում են «Արարատի» հաղորդումները:
Ոսկան Սարգսյան