Արարատյան Հայրապետական Առաջնորդական
Փոխանորդ Տ.Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանին
Գերաշնորհ Սրբազան Հայր
Եզդի համայնքի կողմից սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տարեդարձի կապակցությամբ:
Գիտեմ ավելի մեծ ճշմարտություն չկա, քան սեփական գործերով ուրախանալը քանի-որ հենց դրա մեջ է մարդու ձեռք բերումը: Իմանալով Ձեզ գիտեմ դուք համբերատար անում եք Ձեր գործը: Իսկ ժողովուրդն ասում է համբերատար մարդն ավելի ուժեղ է քան խիզախը, որն նկատելով նախանձը խելամտորեն շրջանցում է այն:
Վաղուց իմանալով Ձեզ գիտեմ, որ Դուք որտեղ ատելություն կա, սեր եք բերում: Որտեղ վիրավորանք կա, ներում եք բերում: Որտեղ մոլորություն կա, ճշմարտություն եք բերում: Որտեղ հուսահատություն կա, հավատ ու հույս եք բերում: Աստված օգնական, որովհետև ճշմարիտ է, ով տալիս է նա ձեռք է բերում, հաջողությունը թող ուղեկցի Ձեզ, բարի գործերը, որ դուք անում եք երբեք չեն մոռացվելու: Չնայած մարդկային կյանքն անգին է, բայց Ձեր մոտ ասես կա մի ավելի թանկարժեք բան: Բարություն գործելը, պարզությունը, ճշմարտությունը: Կյանքը հավերժ չէ, բայց հավատա այս կյանքում կան մարդիկ ովքեր անկեղծորեն սիրում և աղոթում են Ձեր համար: Ձեր միտքը միշտ պայծառ է, ուրախությունն ու երջանկությունը կհետևեն Ջեզ ամբողջ կյանքում ինչպես ստվեր և հավատացած եմ երբեք չեն լքի ձեզ:
Մարդ կա չի հասկանա ինչ բույր ունեն ծաղիկները, մարդ էլ կա դառը խոտաբույսերից մեղր և քաղցրություն կստանա, ես Ձեզ այդպես գիտեմ Գերաշնորհ Սրբազան Հայր: Ցանկանում եմ ամենայն բարիք Աստծո ստեղծած մեր այս տաճարում:
Խորին Հարգանոք
«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային
միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյան