Արթիկի հեղեղատարների մաքրման աշխատանքների կատարման համար մեծ գումարներ են ծախսվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ Շիրակի մարզպետարանը օգոստոսի 1-ին պայմանագիր է կնքել «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ի հետ՝ Արթիկ քաղաքի հեղեղատարների մաքրման աշխատանքների կատարման համար: Դրանց համար Շիրակի մարզպետարանը ընկերությանը վճարել է 15 մլն 707 հազար 996 դրամ:

Նույն օրը մարզպետարանը պայմանագիր է կնքել նաեւ «Սվետլանա Դոգուզովա Վլադիմիրի» Ա/Ձ-ի հետ եւ 78 հազար դրամով ձեռք բերել Արթիկի հեղեղատարների մաքրման աշխատանքների հեղինակային հսկողության ծառայություններ: Իսկ, ահա, նույն հեղեղատարների մաքրման աշխատանքների՝ բայց արդեն տեխնիկական հսկողության ծառայությունների համար մարզպետարանին հատկացվել է 157 հազար 500 դրամ:

Նշենք, որ այդ աշխատանքների նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակման համար վճարվել է 825 հազար դրամ: Հիշեցնենք, որ Արթիկում հունիսի 24-ին տեղի ունեցած ուժգին հեղեղի, ջրհեղեղի պատճառով մի քանի տասնյակ բնակիչներ հսկայական վնասներ էին կրել:




Լրահոս