Լրագրողների վատ մթնոլորտն էլ բերեց նրան, որ հավաքականում այսքան վնասվածքներ եղան. Վարուժան Սուքիասյանը` Ռումինիայից կրած պարտության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Եթե այս ծանր վիճակը չլիներ, ես հաստատ հրաժարական կտայի: Յուրա Մովսիսյանի հետ պայմանավորվածություն ունեի, պետք է հանդիպեի նրա հետ, բայց նա չեկավ: Թիմի կազմից բազմաթիվ խաղացողներ էին պակասում, վերջին պահին էլ հարձակվողը վնասվածք ստացավ: Նրանք ուժեղ էին, բայց խաղի սկիզբը մեզ համար շատ վատ դասավորվեց»: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը` մեկնաբանելով սեփական հարկի տակ Ռումինիայի հավաքականի կրած 0-5 հաշվով պարտությունը:

Թե ինչու՞ այսպես ստացվեց, Սուքիասյանը հետաքրքիր պատասխան է հնչեցրել. «Հավանաբար, այդ վատ մթնոլորտն էլ, որ տիրում է ձեր (լրագրողների) մեջ, բերեց նրան, որ հավաքականում այսքան վնասվածքներ կան»: Այս պատասխանից հետո լրագրողների կողմից ծափահարություններ են հնչել:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը շարունակելով իր խոսքը նշել է, որ պարտության ամբողջ մեղքը վերցնում է իր վրա:

«Ի՞նչպես պետք է այս խաղից հետո երեք օր անց խաղանք Լեհաստանի հավաքականի հետ: Կմտածենք, կտեսնենք…

Ես ամբողջ մեղքը վերցնում եմ ինձ վրա: Բայց այսպիսի վիճակում չեմ կարող թիմը թողնել:

Դանիայում նախընտրեցի խաղալ հինգ պաշտպանով: Այսօր, հաշվի առնելով, որ սեփական հարկի տակ ենք խաղում, որոշեցի չորս պաշտպանով խաղալ: Կրկնում եմ, պատասխանատավությունը վերցնում եմ ինձ վրա, սխալվեցի:

Անդոնյանը վնասվածք չունի, նա իր սխալից հետո չէր կարող շարունակել խաղը: Կադիմյանի վնասվածքը լուրջ էր»- ասել է Սուքիասյանը:

 




Լրահոս