Իրանից Հայաստանով Եվրոպա. «ՀԿԵ» ՓԲԸ մասնակցեց Իրանում կայացած «Armenia EXPO 2016» ցուցահանդեսին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հարավ կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն մասնակցեց «Armenia EXPO 2016»հայկական արտադրության և ծառայությունների ցուցահանդեսին, որն այս տարի անցել էր հոկտեմբերի 5-8-ը Թեհրանում:

Ցուցահանդեսի շրջանակներում այցելուները ծանոթացան ՀԿԵ գործունեության հիմնական ուղղություններին, բեռնափոխադրումների զարգացման հեռանկարներին, Հայաստանի երկաթուղային տրանսպորտի զարգացման ծրագրերին, երկաթուղային ուղևորափոխադրումների աշխարհագրությանը, զբասաշրջային տուրերին, Երևանում նոր կոնտեյներային տերմինալի ստեղծման նախագծի հետ:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն այցելուներին և պոտենցիալ գործընկերներին ներկայացեց Հայաստանի երկաթուղու տարանցիկ ներուժը Իրանից եվրապական երկրներ և հակառակ ուղղությամբ փոխադրումներ իրականացնելու համար: Այս միջանցքի օգտագործումը թույլ կտա փոխադրումներ իրականացնել մինչև Հայաստան-Իրան երկաթուղու կառուցումը, գործնական կապեր ստեղծել բեռնափոխադրողների միջև:
Հարավկովկասյան երկաթուղին արդեն ակտիվ աշխատում է այդ ուղղությամբ, օրինակ՝ Վրաստանի երկաթուղու հետ տարվող քննարկումների արդյունքում որոշվել էր նվազեցնել սակագինն այս երթուղում:

Ցուցահանդեսի բացման արարողությանն ելույթ ունեցան ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը և ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալՀոսեյն Էսֆահբոդին:

Ելույթներում կարևորվեց ցուցահանդեսի անցկացումը հետ պատժամիջոցային շրջանում երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման տեսակետից:

Ընդգծվեցին Հայաստանում ներդրումներ կատարելու համար առկա բարենպաստ պայմանները, արտաքին առևտրային ռեժիմների (ԵԱՏՄ, GSP+, GSP) առկայությունը:
ՀՀ դեսպան Ա. Թումանյանը նշեց, որ երկու երկրները նախատեսում են շահագործման հանձնելփոխադրումների մուլտիմոդալ միջանցք ՝ ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտը գործածելով: Նրա կարծիքով, այս նախագիծն իրատեսական է: Դեսպանը նաև ընդգծեց, որ «ՀԿԵ» ՓԲԸ պատվիրակությունն արդեն այցելել էր Իրան այս հարցով:

– Կարող եմ տեղեկացնել, որ այցի շրջանակներում կարևոր բանակցություններ տեղի ունեցան: Իրանիտրանսպորտային ընկերությունների միջազգային ընկերակցության (զբաղեցնում է երկրրի բեռնափոխադրումների շուկայի մոտ 60%)պատվիրակությունը նախատեսում է այցելել Երևան և քննարկել այս հարցը մեր երկրի պատասխանատու կառույցներում: Այս հարցում ես նույնպես լավատեսորեն եմ տրամադրված, – ասաց Ա.Թումանյանը:

Հարավկովկասյան երկաթուղու գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն նշեց, որ իրանական կողմին առաջարկվող երթուղին մեծ հետաքրքրություն առաջացրեց:
– Երբ ես առաջարկեցի նրանց այդ երթուղին, նույնիսկ չգիտեի, որ դա Իրանի համար պատմական երթուղի է: Նրանք այն անվանում էին «Համեմունքների ճանապարհ», ինչպես չինացիների «Մետաքսե ճանապարհը»: Մենք իրանական կողմին առաջարկեցինք փոխադրումների ավելի անվտանգ և շահավետ ճանապարհ, – նշեց Սերգեյ Վալկոն:

Ցուցահանդեսի շրջանակներում Սերգեյ Վակլոն հանդիպեց ԻԻՀարդյունաբերության, հանքերիևառևտրինախարարիտեղակալՀոսեյնԷսֆահբոդին:
Երկկողմ համագործակցության հեռանկարները քննարկվեցին նաև ՀԿԵ և Իրանի տրանսպորտային ընկերությունների միջազգային ընկերակցության ներկայացուցիչների հանդիպմանը: Ի դեպ,այս ընկերակցության ներկայացուցիչները մոտ օրերս կայցելեն Երևան համագործակցության մասին հարցը քննարկելու համար:

Ցուցահանդեսի շրջանակներում ՀԿԵ ներկայացուցիչները հանդիպեցին նաև Իրանի երկաթուղու, մաքսային ծառայության, տրանսպորտային ընկերությունների ղեկավարների հետ՝ մանրամասն ներկայացնելով Հայաստանի երկաթուղային տրանսպորտի մասնակցությամբ եվրոպական երկրներից Իրան և հակառակ ուղղությամբ մուլտիմոդալ փոխադրումների իրականացման նախագիծը:
«Armenia EXPO 2016»ցուցահանդեսին մասնակցում էինտնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող մոտ 100հայկական ընկերություններ:




Լրահոս