Հոկտեմբերի 15-ը Գյուղացի կանանց համաշխարհային օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1995թ-ին Պեկինում, ՄԱԿ-ի Կանանց 4-րդ միջազգային համաժողովում, որոշվել է հոկտեմբերի 15-ն ընդունել Գյուղացի կանանց միջազգային օր: Գյուղացի կանայք կազմում են աշխարհի բնակչության մեկ քառորդից ավելին: Օրը կոչված է հանրությանը հիշեցնելու, թե որքան շատ բաների համար է պարտական գյուղացի կնոջն ու նրա աշխատանքին:

Ըստ վիճակագրության` գյուղացի կանայք կազմում են աշխարհի բնակչության մեկ քառորդից ավելին: Նրանք առանցքային դեր են խաղում սննդի արդյունաբերության և գյուղական համայնքների կայուն զարգացման գործում: Սակայն այսօր նրանց իրավունքներն ամբողջ աշխարհում լիովին պաշտպանված չեն:

Ամեն տարի հոկտեմբերի 15-ին գյուղական միջավայրերում անցկացվում են տարբեր միջոցառումներ` գյուղացի կանանց նույն կարգախոսով` հասանելի դարձնել վարկերը, տեղեկատվական-հեռահաղորդակցական տեխնոլոգիաներն ու մաքուր ջուրը: Ինչպես գիտենք, Հայաստանի գյուղերում ևս ջրի տեխնոլոգիայի, բժշկական որակյալ ծառայությունների ու ցածր տոկոսադրույքներով վարկերի ահռելի պակաս կա:




Լրահոս