Առողջապահությունը հիվանդապահություն չէ, ես երկար ժամանակ դա շեշտում եմ: Մենք չենք տեսնում առողջապահությանը նվիրված հայեցակարգային, ծրագրային կետեր, որոնք միտված են բնակչության առողջության պահպանմանը: ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով կառավարության ծրագրի առողջապահական հատվածին, այսպիսի կարծիք արտահայտեց ՀՀ առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը:
«Բարելավել պետք է, բայց ինչ ճանապարհով, ինչ գործիքներով և ինչ ժամկետներում: Եթե նման ձևակերպումներ լինեին, մենք կկարողանայինք հետևություններ անել, դիտարկումներ իրականացնել և գնահատել, որ առողջապահության նախարարությունը մեզ ներկայացնեն հստակ ծրագիր` համապատասխան ցուցիչներով», – նշեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Նարեկ Սարգսյան