Գերմանիայում Հայոց ցեղասպանության բանաձևի համահեղինակ Օզդեմիրին վիրավորողները տուգանվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանական դատարանը տուգանել է 2 անձի, որոնք վիրավորել և սպառնացել են Գերմանիայի խորհրդարանի (Բունդեսթագ) պատգամավորներ Ջեմ Օզդեմիրին և Սևիմ Դաղդելենին, փոխանցում է «Կանաչների կուսակցության» համանախագահ Օզդեմիրը և «Ձախերի կուսակցությունը» ներկայացնող Դաղդելենը, ըստ «Deutsche Welle» գերմանական լրատվականի թուրքական ծառայության, Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման պատճառով սոցմեդիայում ատելության և վիրավորանքների թիրախ են դարձել:

Նշվում է, որ վիրավորանք հասցնող թուրքերից մեկը տուգանվել է 600, մյուսը՝ 700 եվրոյով:Պատգամավոր Դաղդելեն ողջունել է դատարանի այդ որոշումը և հույս հայտնել, որ դա զսպող ազդեցություն կունենա: Պատգամավորն ընդգծել է, որ բացի վիրավորանքներից եղել են նաև բռնության և մահվան սպառնալիքներ, որոնք նույնպես պետք է չեզոքացնել:

Ջեմ Օզդեմիրը դրական է գնահատել, որ վիրավորանքը և սպառնալիքը պատժելի արարք են դիտվել դատարանի կողմից:

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև էր ընդունել: Բանաձևի համահեղինակն էր ազգությամբ թուրք պատգամավոր Ջեմ Օզդեմիրը: Բանաձևն ընդունվել էր գրեթե միաձայն: Կողմ էին քվեարկել նաև Բունդեսթագի՝ ազգությամբ 11 թուրք պատգամավորները:




Լրահոս