ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը The Wall Street Journal-ի հարցազրույցում հայտարարել է, որ Սիրիայի հարցում իր գլխավոր նպատակը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարն է:
Նա նաև նշել է, որ չի հետևի նախկին նախագահ Բարաք Օբամայի վարած քաղաքականությանը:
Թրամփը հավելել է, որ Վաշինգտոնը պետք է մեծ ջանքեր գործադրել ահաբեկչության դեմ պայքարում, ինչպես նաև նշել, որ ԱՄՆ-ի նպատակը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգի տապալումը չէ: