ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում ահաբեկչություններ է կանխել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Հաղորդվում է, որ ձերբակալվածները Կենտրոնական Ասիայի երկրների քաղաքացիներ են:
Նրանց մոտից 4 ինքնաշեն ռումբ, զենք և կապի միջոց է առգրավվել:
«Ձերբակալվածները խոստովանում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավարների հետ կապը»,-հայտնել են ՌԴ ԱԴԾ-ում: