Ամո Շարոյանը շնորհավորել է ուսանողներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուսանողների համաշխարհային կոնգրեսը նոյեմբեր 17-ը հռչակել է ուսանողների միջազգային օր, որի կապակցությամբ շնորհավորում եմ բոլոր ուսանողներին: Ամեն ինչ իր ճիշտ ժամանակն ունի կյանքի լավագույն շրջան ուսանողությունը նույնպես: Որից կախված է թե ով է դուք ինչ ունեք և ինչ եք դառնալու:
Հազարամյակներով ստուգված փորձը ցույց է տվել, որ չկա ճանապարհ դեպի երջանկություն: Երջանկությունն ինքը ճանապարհ է, որը դուք պետք է ինքներդ հարթեք: Ձեզ բոլորին ցանկանում եմ հաջողակ և երջանիկ լինեք: Դուք մեր Աշխարհի շարունակությունն եք: Թող Աստված Ձեզ միայն առողջություն, սեր ու երջանկություն բերի: Միասնություն, հավատ ու հույս բերի: Եթե այս վտանգներով աշխարհում, Ձեր կյանքում ինչ-որ խավար ու վիշտ կա թող Աստված լույս ու ուրախություն բերի սիրելի ուսանողներ: Մի վատնեք Ձեր կյանքի այս ուրախ շրջանը, այն հավերժ չէ, գնահատեք ամեն մի պահը, չէ որ այս կյանքում կան մարդիկ ովքեր անկեղծորեն սիրում և աղոթում են Ձեր համար: Սիրելի ուսանողներ ինչ-որ փնտրում եք ցանկանում եմ գտնեք ու երբեք չկորցնեք: Միմյանց սիրելը բարեություն անելը, մարդու նկատմամբ հարգանքը պայմաններ են առանց որի մեր կյանքը առաջընթաց չի ունենա:

Ես հավատում եմ Ձեզ, հավատում եմ, որ դուք ստեղծված եք սիրո, բարիության համար որպեսզի լինեք երջանիկ և երջակացնեք մեզ բոլորիս:

«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային

միավորում ՀԿ խորհրդի նախագահ




Լրահոս