Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ Գագիկ Ծառուկյանն աշխատանքային այցով մեկնել էր Լիբանանի Հանրապետություն, որտեղ հանդիպում էր ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսի հետ: Հանդիպման ընթացքում Գագիկ Ծառուկյանը հայտնել էր, որ անչափ մտահոգված է պատերազմի մեջ գտնվող Սիրիայում բնակվող մեր հայրենակիցների ճակատագրով և եկել է Վեհափառ Հայրապետի մոտ խնդրի վերաբերյալ նրա տեսակետը լսելու և օրհնությունը ստանալու համար:

Գագիկ Ծառուկյանը սիրահայերին օգնելու նպատակով առաջարկել է ստեղծել հիմնադրամ: Որոշում է կայացվել առաջիկայում քննարկել սիրահայերին մտահոգող առաջնահերթ խնդիրներն ու դրանք ներկայացնել Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամին:

Երեկ նույն հարցի վերաբերյալ Գագիկ Ծառուկյանն Էջմիածնում հանդիպում է ունեցել նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ-ի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել է պատերազմի մեջ գտնվող Սիրիայում բնակվող մեր հայրենակիցների իրավիճակն ու նրանց օգնություն ցուցաբերելու ուղիները:




Լրահոս