ArmLur.am-ի թղթակիցը «Բուկինիստ» գրախանութների ցանցերից մեկում նկատեց, որ գրախանութի հատակին պատկերված է մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանի նկարը, որը «գետնաշորի» տեղ դրած այցելուները ստիպված ոտնատակ են անում:
Նշենք, որ պատկերի վրա լատինատառ գրված է հետևյալ գրությունը «ARLOOPA», որը կարող են այցելուները միայն նկատել հատակին ուշադիր նայելուց հետո:
Իսկ ինչ է իրենից ներկայացնում այս ծրագիրը. բավական է հեռախոսը կամ պլանշետը պահել Մհեր Մկրտչյանի պատկերի վրա ու սարքի էկրանին կարող ես տեսնել լրացված իրականություն պարունակող անիմացիան:
Տեղեկացնենք, որ այս հավելվածը հայկական է և կոչվում է «ARLOOPA»: Հավելվածը ներկայացնում է նոր, յուրօրինակ կատեգորիա, որում միաժամանակ համակցվում են երևակայականն ու իրականը:
Հավելենք, որ վերոհիշյալ խնդրի շուրջ «Բուկինիստ» գրախանութից պատճառաբանում են, թե նրանց բաժնետերերն են այդպես որոշել:
Ամեն դեպքում մեծանուն դերասանին «գետնին պառկեցնելը» տգեղ է: Թերևս խորհուրդ կտանք գրախանութի բաժնետերերին, որպեսզի վերանայեն իրենց որոշումը:
Լիդա Եղիազարյան