Դուք հաճույք ինչի՞ց եք ստանում, շարունակելո՞ւց. վարչապետը՝ նախարարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում օրակարգային երկու հարց ներկայացրեց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Ինչպես հայտնի է՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի սիրում, երբ նախարարները որևէ հարց բավական երկար են զեկուցում և միշտ կոչ է անում ավելի լակոնիկ լինել:

Նիստի ժամանակ, երբ Լոքյանն էր հարցը ներկայացնում, այն բավական երկարեց և իր խոսքի կեսից նախարարը դիմեց վարչապետին՝ ասելով . «Շարունակեմ, թե չէ»: Ի պատասխան վարչապետը նշեց. «Դուք հաճույք ինչի՞ց եք ստանում, շարունակելո՞ւց, ուրեմն դա արեք«: Ապա Դավիթ Լոքյանը շարունակեց ներկայացնել հարցը:

Այնուհետև, երբ հարցը ներկայացնում էր նախարար Սուրեն Կարայանը, վարչապետը նշեց. «Ժամանակը հաշվի առնելով, կողմնորոշվեք, թե ինչից եք հաճույք ստանալու»:




Լրահոս