Ահաբեկիչների կողմից վերահսկվող Հալեպի թաղամասերից մեկ օրում մոտ 8,5 հազար մարդ է հեռացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ահաբեկիչների կողմից վերահսկվող Հալեպի թաղամասերից մեկ օրում մոտ 8,5 հազար խաղաղ բնակիչ է հեռացել, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնին:

«Միայն մեկ օրվա ընթացքում Հալեպի՝ գրոհայինների կողմից վերահսկվող մի շարք թաղամասերից հեռացել է 8461 քաղաքացի, այդ թվում՝ 2934 երեխա»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, հաղորդվում է, որ ամբողջությամբ ավարտվել է քաղաքի ընդհանուր առմամբ 6 հա տարածքով բնակելի թաղամասերի ականազերծումը:




Լրահոս