Հայտնի է կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավորի գործով դատական առաջին նիստի օրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կաշառք ստանալու մեջ մեղադրվող Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանի և փաստաբան Էլզա Զաքարյանի գործով առաջին դատական նիստի օրը հայտնի է:

Գործով առաջին դատական նիստը կկայանա Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Կարեն Մարդանյանի նախագահությամբ, դեկտեմբերի 15-ին:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում պարզվել է՝ հոկտեմբերի 27-ին` ժամը 19.35-ին Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի խաչմերուկի գետնանցումում դատավոր Իշխան Բարսեղյանը հանդիպել է քաղաքացուն և վերջինիցս անձամբ ստացել 1000 ԱՄՆ դոլարը:

Իսկ հոկտեմբերի 28-ին` ժամը 01.45-ին դատավոր Իշխան Բարսեղյանը ձերբակալվել է խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով:




Լրահոս