Տեղի ունեցավ «Արդարություն և բարգավաճում» կուսակցության համագումարը. ինչպես կֆինանսավորվեն և ինչ գործունեություն կծավալեն (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր տեղի ունեցավ «Արդարություն և բարգավաճում» կուսակցության հիմնադիր համագումարը, որի ժամանակ պետք է հաստատվեր կուսակցության կանոնադրությունը և ծրագիրը: Համագումարից առաջ ArmLur.am-ը զրուցեց նորաստեղծ կուսակցության խորհրդի անդամ Խաչատուր Մորոզյանի հետ:

«Մենք փորձում ենք քաղաքացիներին  ակտիվացնել, հիմնական գաղափարը քաղաքացիներին ակտիվացնելն է: Ընտրությունները վեր են ածվել ինքնանպատակ միջոցառումների և կարծես քաղաքական կուսակցությունները դարձել են լոկ լոզունգներ», – նշեց նա:

Հարցին`  որտեղից է  ֆինանսավորվելու կուսակցությունը, նա նշեց. «Հիմա եթե քաղաքական շարժումը գալիս է ինչ-որ մի բան փոխելու, չեն լինի արդյոք անդամավճարներ, բարերաներ, օրենքով չարգելված այլ միջոցներ: Մենք  պետք է մեր գրպանի հաշվին դա անենք»:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները`ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս