Հայաստանի ռուսական ռազմակայանում դիպուկահարների դաշտային հավաքներ են սկսվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ռուսական ռազմակայանի «Կամխուտ» բարձրլեռնային զորավարժարանում սկսվել են հրաձգային և հետախուզական ստորաբաժանումների դիպուկահարների դաշտային հավաքները, որոնց մասնակցում են ավելի քան 100 զինծառայողներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, դիպուկահարների պատրաստումը կավարտվի «Դիպուկահարի սահմանագիծ» համաբանակային մրցույթի առաջին փուլին մասնակցելու համար մրցումների անցկացմամբ և թեկնածուների ընտրությամբ:

Մասնագետ-դիպուկահարներ պատրաստելիս ծովի մակերևույթից 1,5 հազար մետր բարձրության վրա ձմեռային «Էքստրեմալ» պայմաններում առանձնահատուկ ուշադրություն Է նվիրվում օպտիկական, մեխանիկական և գիշերային նշանառությունների ճշտման հիմունքներին՝ սառնամանիքի և բարձրլեռնային նոսրացած մթնոլորտային ճնշման ժամանակ ուղղումներ մտցնելիս, տարբեր ռելիեֆային պայմաններում դիրքեր ընտրելիս, ինչպես նաև առձեռն միջոցների օգտագործմամբ քողարկման կանոններին:

«Մասնագիտացված թիրախային դաշտում կանցկացվեն ավելի քան 200 ժամ պարապմունքներ, այդ թվում՝ հրաձգությունների ավելի քան 30 տոկոսն օրվա գիշերային ժամերին՝ Դրագունովի դիպուկազարկ հրացանների և «Վինտորեզ» դիպուկազարկ հատուկ հրացանի կիրառմամբ»,- նշել են մամուլի ծառայությունում:




Լրահոս