Ինչ վիճակում է գտնվում թիվ 46 երթուղու ավտոբուսի վթարից տուժած վարորդը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք,  այսօր Կոտայքի մարզում, «Առինջ Մոլ» տանող ճանապարհին, թիվ 46 երթուղին սպասարկող մարդատար ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանն ու հայտնվել ճանապարհի կողմնակում, որի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ։

ArmLur.am-ին Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտից հայտնեցին, որ թիվ 46 երթուղու վարորդը ստացել է գանգուղեղային տրամվա. «Հիվանդի վիճակը գնահատվում է հարաբերական բավարար»:

Նշենք, որ թիվ 46 երթուղու մարդատար ավտոբուսի վարորդը հրաժարական է գրել և դուրս գրվել հիվանդանոցից:




Լրահոս