Նոր գազային պատերազմ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի «Նաֆթագազ» ընկերությունը հայտարարել է, որ ընկերությունը եվրոպական սպառնողներին գազի հնարավոր անջատման մասին «Գազպրոմ»-ի հայտարարությունը գնահատում է որպես Ռուսաստանի կողմից նոր գազային ճգնաժամի նախապատրաստում, փոխանցում է Gazeta-ն՝ հղում անելով կորպորացիայի կայքին:

«Ռուսաստանը 2017թ. հունվար-փետրվար ամիսներին ԵՄ-ում իր սեփական շահերի առաջ քաշման նպատակով նոր  գազային ճգնաժամ է նախապատրաստում»,-ասվում է կորպորացիայի հաղորդագրության մեջ:

Ուկրաինական ընկերությունը հայտնել է նաև, որ գազի ծավալները ներկա պահին բավարար են ձմռան սեզոնի համար:




Լրահոս