Քաղաքական միջոցառում էր նախընտրական ծրագրի հետ կապված: ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ՀԱԿ համագումարին և Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին, նշեց քաղաքագետ Մանվել Սարգսյանը:
«Ամեն ինչը նա կրկնել է իր հայտնի 90-ականների ելույթից: Նախընտրական քայլեր են: Լևոն Զուրաբյանն էլ նշեց՝ հույս ունեն, որ նման ձևով դուրս գալով ընտրությունների, աջակցություն կստանան»,- նշեց նա:
Սարգսյանի խոսքով, եթե ելույթի բովանդակությանը նայենք, ապա սարուձոր կընկնենք: «Հայաստանի քաղաքական կյանքի հետ կապված մեզ մոտ ընտրություններ չկան, նախընտրական ծրագրեր… անիմաստ է ինչ-որ մեսսիջներ փնտրել».- հավելեց նա: