Ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին հայտարարել է, որ մտադիր չէ հեռանալ ներկայիս թիմից:
Ավելի վաղ, ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան հայտարարել էր, որ ֆուտբոլիստը առաջիկայում կարող է հեռանալ փարիզյան ակումբից:
«Ես ամեն ինչից գոհ ՊՍԺ-ում և հեռանալու պատճառ չեմ տեսնում: Իմ գործակալի խոսքը վերաբերվում էր նրան, որ դժվար է ամբողջ կարիերան անցկացնել մեկ ակումբում: Սակայն, դժվարի և անհնարի միջև տարբերություն կա», – Վերատիի խոսքն է փոխանցել «Sky Sports»-ը: