Ապարանցին թքած ունի վախի վրա. Լյովա Խաչատրյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը զրուցել է ԱԺ պատգամավոր, ապարանցի Լյովա Խաչատրյանի հետ:

-Այսօր հրապարակում եղավ, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը հավաքել է գյուղապետերի եւ ահաբեկել, որ ոչ մի դեպքում Ձեզ համար չաշխատեն:

-Ապարանցին թքած ունի վախի վրա, հակառակ դեպքում Հայաստանը կլիներ թուրքի կամ ազերի լծի տակ, եթե Ապարանցուն հնարավոր լիներ ահաբեկել:

-Նման հրապարակում առաջին անգամ չէ:

-Ճիշտ եք նկատել եւ այդ է պատճառը, որ ստիպված անդրադառնում եմ: Եկեք վերլուծենք հրապարակումը:

ա) ահաբեկել գյուղապետերին. սա հաղորդում է ահաբեկչության մասին, որով պիտի զբաղվեն համապատասխան մարմինները: Այստեղ կա նաեւ բարոյականության կամ անբարոյականության խնդիր: Պատկերացրեք գյուղապետի որդին կարդում է այս հրապարակումը եւ հարցնում հորը. «Հայրիկ դու հրամանո՞վ ես ընկերներիդ ընտրում»: Ես պատկերացնում եմ ապարանցի տղամարդու պատասխանը:

բ) գրվում է ինչ-որ բիզնես եւ ֆինանսական հարաբերությունների մասին մի գերատեսչության ղեկավարի մասին, որը նախկինում մեկ այլ գերատեսչության ղեկավար էր, որը դրա ոչ իրավական, ոչ բարոյական իրավունքը չունի, բայց այս մասին գրվում եւ նույնսիկ ԱԺ ամբիոնից է բարձրաձայնվում: Եվ պատկերացրեք մի օտարերկրյա ներդրող ցանկանում էր ներդրում անել մեր երկրում եւ կարդում է այն մասին, որ մեր երկրում պետական պաշտոնը օգտագործում են սեփական հարստացման կամ որեւէ սեփականատիրոջը պատերազմ հայտարարելու մասին եւ այն մնում է անարձագանք պատկան մարմինների, երկրի ղեկավարության կողմից:

Սա ուղղակի հաստատաում է այն տեսակետը, որ հնչեցնում են տարբեր կառույցներ, պատգամավորներ, որ մեր երկրում ներդրումային ոչ նպաստավոր պայմաններ են: Կարծում եմ սա ազգային անվտանգության խնդիր է եւ նույնպես պիտի զբաղվեն համապատասխան մարմիններ:

Ամփոփելով կասեմ, որ այս հրապարայումը ինձ չի վերաբերում, այլ վերաբերում է երկրի անվտանգությանը, մեզանից յուրաքանչյուրին եւ այն պիտի հերքվի կամ ուսումնասիրվի եւ տրվի գնահատական, որ վստահության նորմալ մթնոլորտ ձեւավորվի երկրում:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Տաթև Հարությունյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս