Այսօր տեղի ունեցավ Կառավարության առաջին նիստը, որը տևեց ընդամենը 20 րոպե: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ ծանր է լինելու տարին, բայց առաջին նիստը թեթև անցավ:
Վարչապետն այնուհետև հարց ուղղեց նախարարներին, թե հանգստյան օրերը շատ չէի՞ն, նշելով, որ պետք է քննարկել այդ հարցը: Նա մի քանի նախարարների հանձնարարեց մնալ խորհրդակցության և լավ տրամադրություն մաղթեց: