Արցախ այցելած բլոգեր Լապշինի մայրը դիմել է Ալիևին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախ այցելած Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի մայրը դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին` որդուն  ներում շնորհելու խնդրանքով: Այս մասին հայտնել է Բելառուսում Իսրայելի հյուպատոս Յուլիա Ռաչինսկա-Սպիվակովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Լապշինի մայրը, ով Իսրայելի քաղաքացի է և այնտեղ է բնակվում, նամակ է հղել Իսրայելի ԱԳՆ, որը պետք է Լապշինին արտահանձնի ադրբեջանական կողմին:

Ինքը` Լապշինը, ով Ադրբեջանի պահանջով ձերբակալվել էր Բելառուսի իրավապահների կողմից, նույնպես նամակ է գրել Ալիևին: Նամակում Լապշինը ներողություն է խնդրում իր գործողությունների համար: Նամակը Իսրայելի դեսպանատան միջոցով փոխանցվել է Բաքվին:

Հիշեցնենք,  որ հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինն այցելել էր Ղարաբաղ՝ այն ճանաչելով որպես անկախ պետություն, ամիսներ առաջ էլ քննադատել Իլհամ Ալիևին, ինչից հետո պաշտոնական Բաքուն բլոգերի նկատմամբ մի քանի քրեական գործ էր հարուցել և միջազգային հետախուզում հայտարարել:




Լրահոս