Ե՞րբ դատարան կուղարկվի Ժիրայր Սէֆիլյանի գործը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ «Հիմնադիր խորհրդի» անդամ Ժիրայր Սէֆիլյանի գործը դատարան կուղարկվի, ամենայն հավանականությամբ, փետրվարի 21-ին: Բանն այն է, որ սույն գործով պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել դատարան, որպեսզի իրենց ժամանակ տրվի՝ ծանոթանալու գործի նյութերին, գործով քննիչը բավարարել էր միջնորդությունը՝ պաշտպաններին երեք ամիս ժամանակ տալով:

Նկատենք, որ մինչ պաշտպանները ծանոթանում են գործով նյութերին, քննիչները այս օրերին միջնորդություն են ներկայացրել դատարան, որպեսզի կալանավորված անձանց կալանքը եւս երկու ամսով երկարաձգվի, եւ այսօր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում կքննվի գործով անցնողների կալանքի երկարացման միջնորդությունը:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սէֆիլյանին եւ եւս 8 անձի մեղադրանք է առաջադրվել զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ, հաղորդակցության եւ կապի միջոցներ գրավելու համար: Քրեական գործը հարուցվել էր 2016 թվականի մայիսի 20-ին՝ Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարից հետո: Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ պատահարի մասնակցի ավտոմեքենայից հայտնաբերել էին ԱԿ-74 տեսակի երկու ինքնաձիգ՝ 120 փամփուշտներով:




Լրահոս