Ռուսաստանի հետ կապերի հարցով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն չի բացառել, որ հստակ պայմանների դեպքում Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը կարող է հայտնվել օրակարգում, փոխանցում է «Իզվեստիա» պարբերականը:
Նա նաև հայտնել է, որ 2017թ. փետրվարին հանդիպում կանցկացնի Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինի հետ: Աբաշիձեի խոսքով՝ հանդիպման ընթացքում առաջին հերթին կքննարկվեն առևտրա-տնտեսական կապերը, տրանսպորտային հաղորդակցությունն ու հումանիտար խնդիրները:
Աբաշիձեն հավելել է, որ Թբիլիսիում պատրաստ են շարունակել երկխոսությունը:
«Վրացական կողմի մոտ դրա համար պատրաստակամություն և քաղաքական կամք կա»,-ասել է նա: