ԱՍՈՒԼԻՍՆԵՐ
- «Հայք» տեղեկատվական կենտրոնում տեղի կունենա ասուլիս` «Նախընտրական զարգացումներն ու Արցախյան հիմնախնդիրը» թեմայով
Հունվարի 31-ին ժամը 12:00-ին «Հայք» տեղեկատվական կենտրոնը (Թեքեյան հինադրամի փոքր դահլիճ) հրավիրում է ասուլիսի:
Թեման՝ «Նախընտրական զարգացումներն ու Արցախյան հիմնախնդիրը»:
Հյուրերն են՝ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը, Հայաստանի Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Գասպարի Սարգսյանը, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
- Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը
Հունվարի 31-ին ժամը 12։00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։
ԹԵՄԱ՝ Ընթացիկ տարվա տնտեսական սպասումները ՝ սպասվող քաղաքական գործընթացների համատեքստում։
- Ընդլայնված նիստ
2017թ. հունվարի 31-ին , ժամը 10:00-ին <<Էրեբունի Պլազա>> հյուրանոցի բիզնես կենտրոնում տեղի կունենա «Կլիմայի փոփոխության մասին» ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդի ընդլայնված նիստը:
Հասցե` ք. Երևան, Վազգեն Սարգսյան փող., 26/1 շենք:
- Սեմինար «Մարիոթ» հյուրանոցի «Արարատ» սրահում
Սույն թվականի հունվարի 31-ին «Մարիոթ» հյուրանոցի «Արարատ» սրահում ժամը 09:00-ից մինչեւ 18:00-ն տեղի է ունենալու Եվրոպայի խորհրդի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի եւ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի կողմիցկազմակերպված «Կանանց նկատմամբ բռնությունների կանխարգելում. Եվրոպական փորձի ներկայացում» թեմայով սեմինար:
Սեմինարի նպատակն է կանանց նկատմամբ բռնության կանխարգելման՝ Եվրոպայի խդրհրդի անդամ երկրների փորձի ներկայացումը,այդ թվում միջազգային չափանիշների համատեքստում:
Սեմինարը կազմակերպվել է հատուկ ծրագրի շրջանակներում, հաշվի առնելով վերջին տարիներին կանանց նկատմամբ բռնությանդեպքերի տարածվածությունը, դրանց դեմ արդյունավետ պայքարի անհրաժեշտությունը, ինչպես նաեւ կարեւորելով ընտանեկան արժեքներիխթանումը եւ ընտանիքահեն հասարակության զարգացման ապահովումը: Ավելին, սեմինարը հնարավորություն է ընձեռում իրականացնելուփորձի փոխանակում միջազգային փորձագետների մասնակցությամբ եւ շահագրգիռ գործընկերների հետ քննարկելու Հայաստանում կանանցնկատմամբ բռնությունների եւ ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարին առնչվող իրավական կարգավորման հարցերը:
Սեմինարին հրավիրված են մասնակցելու ներկայացուցիչներ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմիններից,միջազգային կազմակերպություններից, ինչպես նաեւ հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ: Սեմինարին կմասնակցեն նաեւմիջազգային փորձագետներ Եվրոպայի խորհրդից, Գերմանիայի Ստորին Սաքսոնիայի արդարադատության նախարարությունից, ՎրաստանիՀանրային պաշտպանի գրասենյակից եւ արտերկրյա այլ հաստատություններից:
- «Նոյյան Տապան» լրատվական գործակալության հյուրն է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը
Հունվարի 31-ին ժամը 14.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա հարցազրույց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի հետ։
Թեման՝ «Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները»։
Հարցազրույցին հետևողները կարող են ներկայանալ մամուլի սրահ կամ հարցերն ուղղել բանախոսին զանգահարելով 060-35-11-24 հեռախոսահամարին։
- Հայացք մամուլի ակումբի հյուրերն են Հայաստանի մանկական բժիշկների ասոցիացիայի փոխնախագահ, ԲԳԹ, դոցենտ Լյուդմիլա Սիմոնյանցը և Հալոմեդ առողջության վերականգնողական կենտրոնի տնօրեն Ծովինար Պողոսյանը
Հունվարի 31-ին ժամը 13 00 Հայացք մամուլի ակումբի հյուրերն են Հայաստանի մանկական բժիշկների ասոցիացիայի փոխնախագահ, ԲԳԹ, դոցենտ Լյուդմիլա Սիմոնյանցը և Հալոմեդ առողջության վերականգնողական կենտրոնի տնօրեն Ծովինար Պողոսյանը:
Թեման՝ Սուր շնչառական հիվանդություններ, կանխարգելում և բուժում, ինչպես խուսափել բարդություններից:
ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
- ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամի նախագահ Գաբրիել Չեմբերջյանը համագործակցության հուշագիր կստորագրեն
Հունվարի 31-ին, ժամը 11։30-ին ՀՀ մշակույթի նախարարությունում ( 8-րդ հարկ, խորհրդակցությունների սենյակ) ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամի նախագահ Գաբրիել Չեմբերջյանը համագործակցության հուշագիր կստորագրեն, որով Հիմնադրամը 73 միլիոն դրամ կհատկացնի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրին՝ դառնալով դրա գլխավոր հովանավորը։
«Մշակութային կանգառ» ծրագրով՝ Հայաստանի պետական բոլոր երաժշտաթատերախմբերը հյուրախաղերով հանդես կգան Հայաստանի մարզերում և Արցախում ( մեկ տարում՝ շուրջ 426 ելույթ)։
- ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի կունենա համայնքային հետազոտությունների պայմանագրերի կնքում
Հունվարի 31-ին, ժամը 14:00-ին, ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի կունենա համայնքային հետազոտությունների պայմանագրերի կնքման արարողություն (Հասցե՝ Վ. Սարգսյան 3, 8-րդ հարկ):
Բացման խոսքով հանդես կգա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը :
Պայմանագրերի կնքմանը կմասնակցեն ակադեմիկոսներ, պատմաբաններ, արևելագետներ, ցեղասպանագետներ, քաղաքագետներ, թուրքագետներ, իրավաբաններ: