Ինչպես արդեն հայտնել է ArmLur.am-ը, այսօր առավոտյան Վայք-Մեղրի ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ավտոմեքենայի գազի բալոնի պայթյուն, ինչի հետևանքով տեղի է ունեցել փլուզում և մի քանի գազաբալոններ են շպրտվել։
Դեպքի շուրջ ArmLur.am-ը զրուցեց Վայքի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Գագիկ Մուշկամբարյանի հետ: Վերջինիս խոսքով՝ այս պահին ուսումնասիրություններ են կատարվում, թե ինչը կարող էր պատճառ հանդիսանալ պայթյունի. «Նախնական տեղեկություններ կան, որ կոմպրեսատորների հատվածում է առաջացել պայթյունը»:
Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։
Լուսանկարը` shamshyan.com-ի: