Հզոր պայթյուն՝ Վայոց Ձորում գործող գազալցակայանում. տեղի է ունեցել փլուզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 7-ին, ժամը 09.29-ին ահազանգ է ստացվել, որ Վայք-Մեղրի ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ավտոմեքենայի գազի բալոնի պայթյուն. տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

shamshyan.com-ի փոխանցմամբ` Երևան-Մեղրի ավտոճանապարհի Վայքի վարչական տարածքում գործող գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով տեղի է ունեցել փլուզում և մի քանի բագազաբալոններն էլ շպրտվել են։ Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։

Լուսանկարը` shamshyan.com-ի:




Լրահոս