Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը պետք է մանրակրկիտ նախապատրաստվի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Պուտինի հետ հնարավոր հանդիման մասին Մարգվելաշվիլին բազմիցս հայտարարել է՝ նշելով, որ պատրաստ է մի շարք հարցերի քննարկում անցկացնել, և դա չպետք է լինի «հանդիպում հանդիպման համար» և պետք է կայանա առկա խնդիրների լուծման համար:
«Միշտ պետք է օգտագործել բանակցությունների սեղանը: Իհարկե, հանդիպումը պետք է մանրակրկիտ նախապատրաստվի, և այդ աշխատանքներին պետք է միանան բոլոր գերատեսչությունները: Այդ բանակցությունները հնարավորություն կտան լուծել երկկողմ հարաբերություններում առկա խնդիրները»,-ասել է Վրաստանի նախագահը: