Ղարաբաղա -ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները իրավիճակն ապակայունացնելու փորձ են: Փետրվարի 14ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «Այս պարագայում մեր նպատակն է թույլ չտալ, որ նման սադրանքները հասնեն իրենց նպատակին», «Արմենպրես»ի հաղորդմամբ` ասաց նախարարը:
Վիգեն Սարգսյանը վստահեցրեց, որ հայկական զինված ուժերը շարունակում են ամբողջությամբ վերահսկել իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին